17.01.2020|
14:14
Եվ այսպես․ իշխանությունն իր համար կենսական նշանակություն ունենող հարց է ասպարեզ բերել։ Վարչապետի որոշմամբ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով է ստեղծվում, որի կազմում կլինեն 15 հիմնական անդամ՝ արդարադատության նախարարը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչը, օմբուդսմենը, նաև դատավորների ընդհանուր ժողովը 1 թեկնածու պետք է ներկայացնի, 6 իրավաբան գիտնականներ, հասարակական կազմակերպությունների 2 ներկայացուցիչներ, մեկական ներկայացուցիչ էլ՝ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցությունից: